Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
289 ֆիլմ հավակնում են արժանանալ լավագույնի տիտղոսին «Օսկար» ամերիկյան կինոմրցանակաբաշխության «Լավագույն գեղարվեստական ֆիլմ» անվանակարգում: Այս մասին գրում է «Նյուզռու.քոմ» կայքը:
Մրցանակաբաշխության պաշտոնական կայքում հրապարակված են ֆիլմերի անունները:
Արդեն հրապարակվել է «Լավագույն գրիմ», «Լավագույն երաժշտություն», «Լավագույն երգ» անվանակարգերում հայտնված ֆիլերը:
«Օսկար» 86-րդ մրցանակաբաշխության թեկնածու ֆիլմերի կարճ ցանկը կհրապարակվի 2014 թվականի հունվարի 16-ին: «Օսկար» մրցանակաբաշխությունը տեղի է ունենալու մարտի 2-ին: