Ստրադիվարիուսի գողացված ջութակը վաճառվել է 1,5 միլիոն ֆունտով
Մշակույթ
11:25 19/12/2013

Ստրադիվարիուսի գողացված ջութակը վաճառվել է 1,5 միլիոն ֆունտով

2010 թվականին Լոնդոնից գողացված Ստրադիվարիուսի ջութակն աճուրդում վաճառվել է 1,385 միլիոն ֆունտ ստեռլինգով: Գործիքի նոր սեփականատեր է դարձել անգլիացի ջութակահարը, ով ղեկավարում է բրիտանական երաժշտական փառատոնը: Այս մասին գրում է «Ինտերֆաքսը»:

Ջութակը գողացել էին 2010 թվականի նոյեմբերին հարավկորեացի ջութակահարուհի Մին Չին Կիմից, որն այդ ժամանակ ելույթ էր ունենում Լոնդոնի սիմֆոնիկ նվագախմբի հետ: Գողությունը տեղի էր ունեցել այն պահին, երբ նա ճաշում էր լոնդոնյան սրճարաններից մեկում և կարճ ժամանակով աչքաթող էր արել ջութակը: 2011 թվականին գողության համար 4 ու կես տարով բանտարկվել էր ոմն Ջոն Մոհանը: Քրեական պատասխանատվության էին ենթարկվել նաև նրա երկու անչափահաս հանցակիցները: 2013-ի ամռանը ջութակը գտել էին Անգլիայի կենտրոնական հատվածի տներից մեկում: Ջութակը վնասված չի եղել:

Անտոնիո Ստրադիվարիուսն այն պատրաստել է 1696 թվականին: Լարերը պատրաստել են 19-րդ դարի ֆրանսիացի հայտնի վարպետներ Դոմինիկ Պեկատեն և Ֆրանսուա Բազենը:

Placeholder
Ստրադիվարիուսի գողացված ջութակը վաճառվել է 1,5 միլիոն ֆունտով