Այն մասին, թե որտեղից են Հայաստան ներկրվել ամանորյա կոկորդիլոսները
Տնտեսություն
16:56 19/12/2013

Այն մասին, թե որտեղից են Հայաստան ներկրվել ամանորյա կոկորդիլոսները

Մոտ 2 շաբաթ առաջ ԱՄՆ-ից Հայաստան է ներկվել 3 հատ կոկորդիլոս: Այս մասին Panorama.am-ին հայտնեց ԳՆ սննդամթերքի անվտանգության ծառայության մամուլի քարտուղար Արմինե Սուքիասյանը:

Նրա խոսքով, կենդանիների սննդամթերքի մակնշումն արված է նոյեմբեր ամսվա համար, պիտանելության ժամկետը 3 ամիս է:
«Սա կոկորդիլոսի ներկրման առաջին փորձն է: Ներկրված կենդանիները, որոնցից յուրաքանչյուրը կշռել է մոտ 12 կգ, Հայաստան են բերվել ապխտած վիճակով»,-ասաց ծառայության մամուլի խոսնակը:

Հարցին, թե գիշատիչ ու լեշակեր կենդանու միսը որքան է անվտանգ ուտելու համար, ծառայությունից պատասխանեցին, որ կոկորդիլոսի միսը համարվում է ազատ վաճառքի սննդատեսակ: «Նահանգներում էլ շատ տարածված ուտեստ է համարվում»,-ասաց Ա. Սուքիասյանը:

Բացի կոկորդիլոսներից, Հայաստան բերվե՞լ են օրինակ ջայլամի, շնաձկան, գետաձիու, կենգուրուի, եղջերուի, գորտի ու նման այլ կենդանիների միս կամ հենց կենդանիներ: Հարցին ի պատասխան ծառայությունից հավատացրեցին, որ այլ էկզոտիկ կենդանիներ չեն ներկրվել:

Հիշեցնենք, որ արդեն մի քանի օր է` ինչ համացանցում ակտիվ խոսակցությունների ու քննարկումների առիթ է դարձել հայաստանյան սուպերմարկետներից մեկում 380 000 հազար դրամանոց կոկորդիլոսի լուսանկարը:

 

Placeholder
Այն մասին, թե որտեղից են Հայաստան ներկրվել ամանորյա կոկորդիլոսները