Ա. Հովհաննիսյան. Ձվի շուկայում գնաճ չի լինի  (Տեսանյութ)
Տնտեսություն
14:20 20/12/2013

Ա. Հովհաննիսյան. Ձվի շուկայում գնաճ չի լինի (Տեսանյութ)

Ձվի շուկայում, համոզված եմ, որ այսուհետ գնաճ չի լինի: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման վստահություն հայտնեց ԳՆ անասնաբուծության և անասնաբուժության վարչության պետ Աշոտ Հովհաննիսյանը:

«Մեր թռչնաբուծական ֆաբրիկանները կարող են ձու արտադրել այն գներով, որոնք այսօր կան, հետագայում գնաճ չի նախատեսվում»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է մսի շուկայի գնային միտումներին, ապա Հովհաննիսյանը հիշեցրեց տարեսկզբին ԳՆ արած կանխատեսումները, որոնց համաձայն միսն էժանանալու է:

«Միանշանակ պետք է փաստել, որ վերջին ամիսներին տեղի ունեցավ գնանկում, սա պայմանավորված է այն փաստով, որ հանրապետությունում վերջին երկու տարիների ընթացքում տեղի ունեցավ անասունների գլխաքանակի աճ»,-ասաց նա:

Նրա խոսքով, ներկայիս միտումները հիմք են տալիս հայտարարելու, որ առաջիկա մեկ տարում, այդ թվում նաև գարնանը մսի գնի կտրուկ ավելացում չի լինի:

Նախորդող հրապարակումներ`

Միսն էժանանում է. «Գյուղացիները կենդանիների ձեռքը կրակն են ընկել»

Ի՞նչ եղան տեղական ձվերը

Բերբերյանն ամփոփում է. «Աշխատանքը գնահատվում է ոչ թե Թերլեմզյանի նկարչական ուսումնարանն ավարտելով, այլ լավ արդյունքներով»

 

Placeholder
Ա. Հովհաննիսյան. Ձվի շուկայում գնաճ չի լինի (Տեսանյութ)