Ծառուկյանն Օսկանյանին հորդորել է ակտիվանալ
Օրվա մամուլ
09:15 21/12/2013

Ծառուկյանն Օսկանյանին հորդորել է ակտիվանալ

Օրերս Բրյուսելից վերադարձած Վարդան Օսկանյանը չի պատասխանում իրեն ուղղված հարցերին, ԲՀԿ-ն էլ որևէ հաղորդագրություն չի տարածել, թե արդյոք Եվրոպայի ռեֆորմիստների և պահպանողականների կուսակցության հետ բանակցությունների մեկնած Օսկանյանին հաջողվե՞լ է համաձայնություն ձեռք բերել այդ կուսակցության հետ ԲՀԿ-ի անդամակցության շուրջ:

Ի դեպ, Բրյուսելից վերադառնալուց անմիջապես հետո Վարդան Օսկանյանն իր տիկնոջ` Նանի Օսկանյանի հետ մեկնել է Ստեփանակերտ` ցավակցելու Սերժ Սարգսյանին, մասնակցելու Ազատ Սարգսյանի հոգեհանգստի արարողությանը: Բոլոր դեպքերում, վերջին շրջանում Օսկանյանը բավական ակտիվացել է:

Ըստ «Հրապարակ»-ի աղբյուրների` Գագիկ Ծառուկյանն է նրան հորդորել` կրկին ակտիվանալ, որպեսզի փարատվի տեսակետը, թե Օսկանյանը դուրս է գալու ԲՀԿ-ից նոր արևմտամետ դաշինք ստեղծելու համար:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

 

Placeholder
Ծառուկյանն Օսկանյանին հորդորել է ակտիվանալ