Դավութօղլու. Հայաստանի հետ հարաբերություններում սպիտակ էջ ենք բացել
Քաղաքական
12:11 23/12/2013

Դավութօղլու. Հայաստանի հետ հարաբերություններում սպիտակ էջ ենք բացել

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեթ Դավութօղլուն դեկտեմբերի 20-ին հանդիպել է Թուրքիայում ԵՄ դեսպանների հետ:

«Սի էն էն թուրք» լրատվական կայքի տեղեկացմամբ` հանդիպման ընթացքում քննարկվել են Թուրքիա-ԵՄ հարաբերությունները և Կիպրոսի հարցը:

Դավութօղլուն, պատասխանելով Շվեյցարիայի և Ֆրանսիայի դեսպանների հարցերին, անդրադարձել է Հայաստանի հետ հարաբերություններին:

Նախարարը, նշելով որ Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ինչպես նաև ղարաբաղյան հարցում կշարունակի իր կառուցողական դիրքորոշումը, ասել է. «Սպիտակ էջ ենք բացել: Բաց ենք ցանկացած ստեղծագործ մտքի համար»:

Placeholder
Դավութօղլու. Հայաստանի հետ հարաբերություններում սպիտակ էջ ենք բացել