Կարգին Հայկո. «Մտնում ենք  մեծ թունել, որտեղ լույս չկա» (Տեսանյութ)
Հասարակություն
16:08 23/12/2013

Կարգին Հայկո. «Մտնում ենք մեծ թունել, որտեղ լույս չկա» (Տեսանյութ)

Պարսկական գազով լցված բալոնով ԱԺ շենքի դիմաց եկած դերասան Հայկ Մարությանը` Կարգին Հայկոն հայտարարեց, որ իրանական գազն ավելի լավ է տաքացնում:

«Սրանով ես ուզում եմ ցույց տալ, որ բոյկոտում եմ ռուսական գազը, հիշեցնել կառավարությանը, որ երբ չկա երկընտրանք, մոնոլպոլիա է, դա երկրի վրա շատ վատ է անդրադառնում»,-լրագրողների հետ զրույցում հայտարարեց դերասանը, հիշեցնելով, որ դա մի անգամ տեսել են, երբ կապի ոլորտում մենշանորհ ուներ ռուսական մեկ այլ ընկերություն:

Նրա ներկայացմամբ, «Հայռուսգազարդ»-ն ամբողջությամբ ռուսական կողմին տրամադրելով «մտնում ենք երկար, մեծ թունել, որտեղ լույս չկա, գազ էլ չկա»:

Մանրամասները` տեսանյութում:

 

Placeholder
Կարգին Հայկո. «Մտնում ենք մեծ թունել, որտեղ լույս չկա» (Տեսանյութ)