Պատգամավորական քարտերը գողանալը քրեորեն պատժելի արարք է.Սուքիաս Ավետիսյան
Օրվա մամուլ
09:36 24/12/2013

Պատգամավորական քարտերը գողանալը քրեորեն պատժելի արարք է.Սուքիաս Ավետիսյան

ԱԺ ՀՀԿ պատգամավոր, հաշվիչ հանձնաժողովի նախագահ Սուքիաս Ավետիսյանը երեկ «Հրապարակ»-ի լրագրողին ասել է, որ պատգամավորական քարտերը գողանալը քրեորեն պատժելի արարք է և որ ՀՀԿ-ն պատասխանատվության առաջ կկանգնեցնի Զարուհի Փոստանջյանին, ով ԱԺ նիստի ընդմիջմանը վերցրել էր ՀՀԿ-ականների քարտերը, որպեսզի վերջիններս չկարողանան քվեարկել:

Երեկ խորհրդարանում լուրեր էին պտտվում, թե Հովիկ Աբրահամյանն արդեն զանգահարել է Կոստանյանին այդ հարցով: Իսկ Փոստանջյանն, ի պատասխան իր այդ քայլի վերաբերյալ հարցադրմանը, առանց մանրամասնելու ներկայացնում էր, որ իրենք՝ ընդդիմադիրները, ամեն ինչ արել են, որպեսզի խափանեն քվեարկությանը: «Իհարկե այդ քայլի մեջ որոշ նրբերանգներ կան, բայց մենք ստիպված ենք»,-հայտարարել է Փոստանջյանը:

Placeholder
Պատգամավորական քարտերը գողանալը քրեորեն պատժելի արարք է.Սուքիաս Ավետիսյան