Վ.Պուտին. Կարծում եմ` այսօր կարող ենք հաստատել «ճանապարհային քարտեզը»
Քաղաքական
17:04 24/12/2013

Վ.Պուտին. Կարծում եմ` այսօր կարող ենք հաստատել «ճանապարհային քարտեզը»

Պետությունների ղեկավարների մակարդակով Մոսկվայում կայացած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստի ընթացքում, որին մասնակցել է նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր ելույթում անդրադարձել է Հայաստանի` Մաքսային միությանն անդամակցելու գործընթացին:

ՌԴ նախագահը, մասնավորապես, առանձնահատուկ մատնանշել է հայկական կողմի մեծ պատրաստակամության մասին` ստանձնելու պատասխանատվություն ինտեգրացիոն գործընթացների կոնտեքստում: «Կրեմլին.ռու»-ի հաղորդմամբ, Վլադիմիր Պուտինն ընդգծել է.

«Կարծում եմ, այսօր մենք կարող ենք հաստատել Հայաստանի անդամակցությանն անհրաժեշտ միջոցառումների ցանկը` այսպես կոչված «ճանապարհային քարտեզը»»:

Հավելելով`  Վլադիմիր Պուտինը նշել է. «Ռուսաստանն, անշուշտ, պատրաստ է համատեղ աշխատանքին»:

Նախորդիվ` Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի ՌԴ
 

Placeholder
Վ.Պուտին. Կարծում եմ` այսօր կարող ենք հաստատել «ճանապարհային քարտեզը»