Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2013 թ. լավագույն ֆուտբոլիստ
Օրվա թեմա
12:00 25/12/2013

Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2013 թ. լավագույն ֆուտբոլիստ

Երեկ երեկոյան «ՀՖՖ մրցանակաբաշխություն 2013»-ի ընթացքում հայտնի դարձան «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» և «Տարվա լավագույն մարզիչ» անվանակարգերում հաղթողները: Հայաստանի 2013 թ. լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Հայաստանի ազգային հավաքականի և գերմանական «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով հավաքել է 244 միավոր: Երկրորդ տեղում է Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը, ով հավաքել է 177 միավոր: Երրորդ տեղում է Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Սպարտակի» կիսապաշտպան Արաս Օզբիլիսը` 47 միավոր արդյունքով: Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:

Placeholder
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2013 թ. լավագույն ֆուտբոլիստ