Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Արարատ Մկրտչյանի հետ որևէ տեսակի կապ կամ խոսակցություն վերջին երեք ամիսների ընթացքում չեմ ունեցել». Լյուդմիլա Սարգսյան
«Արարատ Մկրտչյանի հետ որևէ տեսակի կապ կամ խոսակցություն վերջին երեք ամիսների ընթացքում չեմ ունեցել: Ավելին՝ եթե նախարարն արդեն նախկին է, ապա ոչ մի բան նրան չի խանգարում, որ ինքն այդ տեսակետն արտահայտեր: Եթե դա արել եմ, ես, ուրեմն դա իմ վերլուծության և հետազոտության արդյունքն է: Թող չփորձեն որևիցե մեկին ներքաշել այս գործընթացի մեջ»,- «Առավոտ»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ՀԱԿ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը՝ դիմելով առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանին:
Դերենիկ Դումանյանն ակնարկել է, որ ոլորտին վերաբերող պատգամավորի քննադատությունների աղբյուրը նախկին նախարար Արարատ Մկրտչյանն է, ով նաև տիկին Սարգսյանի երբեմնի կուսակիցն էր: Նկատենք, սակայն, որ Արարատ Մկրտչյանը ոլորտին վերաբերող իր քննադատություններն ու մտահոգությունները մշտապես անձամբ է հնչեցրել: