Լևոն Բաբուջյանն ընթանում է 2-րդ տեղում
Սպորտ
14:06 27/12/2013

Լևոն Բաբուջյանն ընթանում է 2-րդ տեղում

Գրոսմայստեր Լևոն Բաբուջյանը ԱՄԷ-ի Ալ Էյն քաղաքում անցկացվող օփենում յոթ տուրից հետո ընթանում է երկրորդ տեղում: Նա վաստակել է 5,5 միավոր և միայն կես քայլով է հետ մնում առաջատարից` գրոսմայստեր Բահադուր Ջոբավայից (Վրաստան): Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Գրոսմայստերներ Ռոբերտ Հովհաննիսյանը, Արման Փաշիկյանը, Հովիկ Հայրապետյանն ունեն 4,5-ական միավոր:

Ավելացնենք, որ մրցաշարի ավարտին դեռ երկու տուր կա:

Placeholder
Լևոն Բաբուջյանն ընթանում է 2-րդ տեղում