Զավեն Անդրիասյանը` կրկին հետապնդողների շարքում
Սպորտ
14:15 27/12/2013

Զավեն Անդրիասյանը` կրկին հետապնդողների շարքում

Հոլանդիայի Գրոնինգեն քաղաքում շարունակվող օփենում հինգ տուրից հետո գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը վաստակել է 4 միավոր: Նա միայն կես քայլով է հետ մնում առաջատարներից` գրոսմայստերներ Եվգենի Ռոմանովից (Ռուսաստան) և Պետեր Միխալիկից (Սլովակիա):

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, գրոսմայստեր Էլինա Դանիելյանը և միջազգային վարպետ Տիգրան Սիմոնյանն ունեն 3,5-ական միավոր:

Placeholder
Զավեն Անդրիասյանը` կրկին հետապնդողների շարքում