ԵԱՀԿ նոր նախագահողի առաջնահերթությունները` տարածաշրջանային անվտանգություն ու կայունություն
Քաղաքական
13:20 28/12/2013

ԵԱՀԿ նոր նախագահողի առաջնահերթությունները` տարածաշրջանային անվտանգություն ու կայունություն

Շվեյցարիան, որպես ԵԱՀԿ նախագահող, հնարավորություններ է փնտրելու` օժանդակելու կողմերի միջև երկխոսությունն ու վստահության միջոցների ամրապնդմանը: Այս մասին, «Թրենդ» լրատվական գործակալության հետ զրույցում նշել է Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի ղեկավար Դիդյե Բուրկհալտերը (Дидье Буркхальтер):

Նրա խոսքերով, Շվեյցարիան փորձելու է դյուրացնել մարդկանց միջև շփումն ու օժանդակելու է տարածաշրջանում քաղաքացիական նախագծերի իրականացմանը:

Այդ նպատակով, 2014 թվականի հունվարի 1-ից, ԵԱՀԿ-ում Շվեյցարիայի դեսպան Անջելո Գնադինջերը ստանձնելու է Հարավային Կովկասում հատուկ ներկայացուցչի պաշտոնը:

Վերջինս նաև հանդես է գալու որպես ԵԱՀԿ համանախագահ` Հարավային Կովկասում անվտանգության ու կայունության Ժնևյան դիսկուսիայի գծով:

Ինչպես նախորդ հատուկ ներկայացուցիչները, վերջինս աջակցելու է ԵԱՀԿ միջնորդության ջանքերին, ինչպես նաև` ԵԱՀԿ նախագահության գործունեությունը:

Որպես առաջնայնություն, Շվեյցարիան իր նախագահության օրոք, ջանքեր է գործադրելու տարածաշրջանային անվտանգության ու կայունության համար:

Placeholder
ԵԱՀԿ նոր նախագահողի առաջնահերթությունները` տարածաշրջանային անվտանգություն ու կայունություն