Առողջությունը, սերը և բիզնեսը Ձիու տարում
Հասարակություն
16:06 04/01/2014

Առողջությունը, սերը և բիզնեսը Ձիու տարում

Ձին չինական զոդիակային համակարգում 7-րդ նշանն է, որին կառավարում է Կրակը: 2014 թվականը փայտե Կապույտ ձիու տարին է, որը լիարժեքորեն իր իրավունքների մեջ կմտնի հունվարի 31-ից: 2014-ը՝ Կապույտ ձիու տարին, շարժման ու համառության խորհրդանիշն է լինելու:

Առողջությունը՝ Ձիու տարում
2014-ին պետք է հետևել սեփական առողջությանը,  կեցվածքը լավ պահելու համար պետք է առավոտյան վազել, գնալ մարզասրահ, ճիշտ սնվել և դառնալ բուսակեր ու ջուրը նախընտրել ալկոհոլային խմիչքից: Լավ կլինի, ըստ մասնագետների, դուրս գալ գրասենյակներից ու զբոսնել բնության գրկում:

Բիզնեսը՝ Ձիու տարում
Շատերն են մտածում քիչ աշխատելու և շատ գումար ունենալու մասին, ինչի վառ օրինակներ մեր շրջապատում հաճախ են հանդիպում: Բայց Ձիու տարում այդ երազանքն հնարավոր չէ իրականացնել: Ձիու տարում թիվ մեկ խնդիրը աշխատելն է, բայց չափի մեջ, իսկ կարիերայում աստիճանաբար առաջ ընթանալը՝ թույլ չտալով մարդկանց նստեն վզիդ:

Սերը՝ Ձիու տարում
Ձիու տարում առաջին հայացքից սիրահարվելը սովորական երևույթ կլինի, ինչպես նաև թեմա՝ հպարտանալու ու հուշեր գրելու համար: Ի դեպ, միջին տարիքի տղամարդիկ այս տարի հաճելի կլինեն կանանց համար և ինչպես երբեք, կունենան անսպառ ստեղծագործական ու ֆիզիկական ուժ: Ինչ վերաբերում է կանանց, ապա տղամարդիկ այս տարի կնախընտրեն ինքնահաստատված ու կայուն կանանց, քանի որ նրանց հետ իրենք լավ են զգում:

Ձին, թեպետ ապրում է այնպես, ինչպես սիրտն է ուզում, բայց հավատարիմ ընկեր է մնում, հատկապես մրցություններում ու պայքարի դաշտում: Իսկ կյանքը, ինչպես հայտնի է, և մրցություն է, և պայքար: Այդ իսկ պատճառով ձիու նշանի տակ սեփական ճակատագիրը գտնելը, երջանկություն է, որը պետք է խնամքով պահպանել:

Նյութը՝ superstyle.ru-ից

 

Placeholder
Առողջությունը, սերը և բիզնեսը Ձիու տարում