Եգիպտոսի ոստիկանությունն առգրավել է անօրինական ճանապարհով ձեռք բերված ավելի քան 1500 հնագույն արտեֆակտեր
Մշակույթ
19:44 07/01/2014

Եգիպտոսի ոստիկանությունն առգրավել է անօրինական ճանապարհով ձեռք բերված ավելի քան 1500 հնագույն արտեֆակտեր

Եգիպտոսի ոստիկանությունն ավելի քան 1500 հնագույն արտեֆակտեր է առգրավել, որոնք ձեռք էին բերվել անօրինական պեղումների արդյունքում: Այս մասին գրում է «Ռիա Նովոստին»` հղում անելով արտասահմանյան լրատվամիջոցներին:

 Կահիրեի մերձակայքում գտնվող տներից մեկում հետախուզություն կատարելու ընթացքում ոստիկանությունը հայտնաբերել է հնագույն արձան, թալիսմաններ, այսպես կոչված «կեղծ դռներ», որոնք դնում էին եգիպտական գերեզմաններին որպես դուռ, որը տանում էր հանդերձյալ աշխարհ:

«Տարբեր արտեֆակտերի առկայությունը վկայում են այն մասին, որոնք դրանք ձեռք են բերվել անօրինական ճանապարհով»,- ասել է հնագույն գործերով նախարար Մոհամեդ Իբրահիմը:
Նախարարության տվյալներով, ընդհանուր առմամբ հայտնաբերվել է 1524 առարկա, որոնք հնագիտական արժեք են ներկայացնում:

 

Placeholder
Եգիպտոսի ոստիկանությունն առգրավել է անօրինական ճանապարհով ձեռք բերված ավելի քան 1500 հնագույն արտեֆակտեր