Շումախերի կինը կոչ է արել հանգիստ թողնել բժիշկներին ու իր ընտանիքի անդամներին
Աշխարհում
18:07 07/01/2014

Շումախերի կինը կոչ է արել հանգիստ թողնել բժիշկներին ու իր ընտանիքի անդամներին

«Ֆորմուլա 1»-ի յոթակի չեմպիոն Միխայիլ Շումախերի կինը լրագրողներին խնդրել է հանգիստ թողնեն իր ընտանիքին ու լքեն հիվանդանոցը:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 29-ին Շումախերը իր 14-ամյա որդու՝ Միկի հետ ֆրանսիական լռեներում սահելիս վայր է ընկել և գլուխը հարվածել է քարին՝ դրա հետևանքով ստանալով գանգուղեղային ծանր վնասվածք: Նույն պահին նա ուղղաթիռով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ նրա մոտ ախտորոշել են ուղեղում արյան զեղում, և մինչև հիմա չեմպիոնը գտնվում է կոմայի մեջ:

«Խնդրում եմ. օգնեք մեզ Միխայիլի կյանքի փրկելու համար համատեղ պայքարում: Ինձ համար շատ կարևոր է, որ դուք թեթևացնեք բժիշկների աշխատանքը` հնարավորություն տալով, որ նրանք հանգիստ իրավիճակում աշխատեն: Դուք կարող եք լիովին հավատալ նրանց պաշտոնական հայտարարություններին: Իսկ հիմա, խնդրում եմ, մեր ընտանիքին հանգիստ թողեք»,-ասել է նրա կինը:

Այս պահին դեռևս Շումախերը կոմայի մեջ է: Այսօր արտասահմանյան լրատվամիջոցները գրել էին, որ նրա վիճակը մի փոքր լավացել է:

Placeholder
Շումախերի կինը կոչ է արել հանգիստ թողնել բժիշկներին ու իր ընտանիքի անդամներին