Հայաստանում գրաճանաչություն չունեցողների թվում հատկապես շատ են հայ կանայք
Համացանց
14:37 07/01/2014

Հայաստանում գրաճանաչություն չունեցողների թվում հատկապես շատ են հայ կանայք

Հայաստանում տարրական կրթություն չունեցող 10 և ավելի բարձր տարիքի բնակչության թիվը հասնում է 21 951-ի: Նրանցից 20 561-ը հայեր են, 1 146-ը` եզդի, 79-ը` ռուս, 66-ը` ասորի, 64-ը` քուրդ, 18-ը` հույն, 4-ը` վրացի, 1-ը` ուկրաինացի, 12-ն այլ ազգության բնակիչներ են:

Այս տվյալները ստացվել են 2011-ին անցկացրած Մարդահամարի արդյունքների ամփոփումից: 

Ազգային վիճակագրական ծառայության պաշտոնական կայքէջում հրապարակված տվյալներից տեղեկանում ենք, որ նրանցից 6 503-ը գրաճանաչ չեն, իսկ 3 434-ի դեպքում էլ նշված չէ:

Տարրական կրթություն չունեցողների թվում առավել մեծ թիվ են կազմում կանայք` 12 471, նրանցից 4 148-ը գրաճանաչ չեն: Ոչ գրաճանաչ կանանցից 3 675-ը հայ են, 410-ը` եզդի, 16-ը` ասորի, 25-ը` քուրդ և այլն:

Տարրական կրթություն չունեցողների կեսից ավելին` 11 940-ն ապրում են գյուղերում:

 

Placeholder
Հայաստանում գրաճանաչություն չունեցողների թվում հատկապես շատ են հայ կանայք