ԻԻՀ ԱԳՆ. Ադրբեջանը անհիմն ձերբակալված Իրանի քաղաքացու համար պետք է անհապաղ ազատ պայմաններ ապահովի
Քաղաքական
11:40 08/01/2014

ԻԻՀ ԱԳՆ. Ադրբեջանը անհիմն ձերբակալված Իրանի քաղաքացու համար պետք է անհապաղ ազատ պայմաններ ապահովի

«Ադրբեջանցի պաշտոնյաները անհիմն ձերբակալված Իրանի քաղաքացու համար պետք է անհապաղ ազատ պայմաններ ապահովեն»,-այդ մասին իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ հայտարարել է ԻԻՀ ԱԳՆ մամլո խոսնակ Մարզիե Աֆխամը:

Իրանական «ԻՌՆԱ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝  Բաքվի կարևորագույն գործերով դատարանը ԻԻՀ քաղաքացի Բահրամ Ֆեյզիին Իսրայելի դեսպանության վրա հարձակման փորձ և Իրանի համար լրտեսություն կատարելու մեղադրանքով դատապարտել է 15 տարվա ազատազրկման:

Իրանի արտաքին գերատեսչության պաշտոնական ներկայացույցիչը, անդրադառնալով վերոնշյալ միջադեպին, մասնավորապես նշել է. «Ֆեյզիի գործով Իրանը հյուպատոսական քննությունն է իրականացրել. Նրան անհիմն են ձերբակալել. Միջադեպի առնչությամբ բանակցություններ վարելու նպատակով Թեհրանում Ադրբեջանի դեսպանը հրավիրվել է ԱԳՆ. Հանդիպման ընթացքում մենք շեշտել ենք, որ Բահրամ Ֆեյզին անհիմն է ձերբակալվել և անհապաղ պետք է նրա համար ազատ պայմաններ ապահովեն»:

Հավելենք, որ վերջերս Ադրբեջանի անվտանգության ուժերը Բաքվում Իսրայելի դեսպանության առջևից անցնելու համար ձերբակալել էին Իրանի մեկ այլ քաղաքացու՝ Հասան Ֆարաջիին: Իրանի ԱԳՆ-ի և Ադրբեջանում ԻԻՀ դեսպանության հետևողական ջանքերի արդյունքում Ֆարաջին վերջերս ազատ արձակվեց:

Նախորդող հրապարակում՝

Իրան-Ադրբեջան հարաբերությունները 2013թ. Ապրանքաշրջանառության նվազում, սահմանային բախումներ, «մշակութային պատերազմ»
 

Placeholder
ԻԻՀ ԱԳՆ. Ադրբեջանը անհիմն ձերբակալված Իրանի քաղաքացու համար պետք է անհապաղ ազատ պայմաններ ապահովի