Ջիմ Թորոսյանի վերջին հրաժեշտը`վաղը
Մշակույթ
11:16 08/01/2014

Ջիմ Թորոսյանի վերջին հրաժեշտը`վաղը

Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Ջիմ Թորոսյանի մահվան կապակցությամբ ստեղծված կառավարական հանձնաժողովի նիստը: Այս մասին տեղեկացնում են կառավարությունից:

Ներկայացվել են հուղարկավորության նախապատրաստական աշխատանքները:

Ջիմ Թորոսյանի հոգեհանգիստը տեղի կունենա հունվարի 8-ին՝ ժամը 18:00-20:00-ին` Երևանի Սուրբ Հովհաննես եկեղեցում: Հունվարի 9-ին՝ ժամը 12:00-14:00-ին, ՀՀ ճարտարապետների միությունում տեղի կունենա Ջիմ Թորոսյանի վերջին հրաժեշտը:

Ճարտարագիտության պրոֆեսորի հուղարկավորությունը տեղի կունենա Կոմիտասի անվան պանթեոնում։

Նշենք, որ հունվարի 5-ին կյանքի 87-րդ տարում վախճանվել է ԽՍՀՄ ժողովրդական ճարտարապետ, Միջազգային ճարտարապետական ակադեմիայի ակադեմիկոս, ԽՍՀՄ Գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամ, ԽՍՀՄ և Ռուսաստանի Դաշնության ճարտարապետության և շինարարության ակադեմիայի ակադեմիկոս, ԽՍՀՄ և ՀԽՍՀ պետական մրցանակների դափնեկիր, ՀՀ վաստակավոր ճարտարապետ, ՀՀ նախագահի մրցանակակիր, ԽՍՀՄ Աշխատանքային կարմիր դրոշի և Պատվո նշան շքանշանակիր, Հայ Առաքելական եկեղեցու Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ շքանշանակիր, Երևանի և Սպիտակի պատվավոր քաղաքացի, ճարտարագիտության պրոֆեսոր Ջիմ Պետրոսի Թորոսյանը:

 

 

Placeholder
Ջիմ Թորոսյանի վերջին հրաժեշտը`վաղը