Մահացել է արձակագիր Լևոն Խեչոյանը
Մշակույթ
19:34 08/01/2014

Մահացել է արձակագիր Լևոն Խեչոյանը

 «Արթմեդ» բժշկական վերականգնողական կենտրոնում մահացել է արձակագիր Լևոն Խեչոյանը: Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի գրողների միության նախագահ Էդուարդ Միլիտոնյանը:

Հիշեցնենք, որ Լևոն Խեչոյանն առողջական խնդիրների բուժման նպատակով գտնվում էր Գերմանիայում: Նախորդ տարվա դեկտեմբերի 16-ի կառավարության որոշմամբ Լևոն Խեչոյանի բուժման համար հատկացվել էր 20 հազար եվրո: Նա տեղափոխվել էր Հայաստան:

Լևոն Խեչոյանը ծնվել է 1955թ. Վրաստանի Հանրապետության Ախալքալաքի շրջանի Բարալեթ գյուղում։ 1983թ. ավարտել է Մանկավարժական Ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը։ 1987թ.-ից ապրում է ՀՀ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում։ Գրել սկսել է դեռևս դպրոցական տարիներից։ 1988թ.-ից նրա ստեղծագործությունները տպագրվում են հանրապետական մամուլում։ Նրա անդրանիկ ժողովածուն լույս է տեսել 1991թ.՝ «Խնկի ծառեր» վերնագրով։ Լևոն Խեչոյանի պատմվածքները թարգմանվել են ռուսերեն, ուկրաիներեն։

«Սեւ գիրք, ծանր բզեզ» վեպի համար 2000թ. արժանացել է ՀՀ պետական գրական «Ոսկե եղեգն» մեծ մրցանակի։ Խեչոյանի գործերից առավել հայտնի են` «Խնկի ծառեր», «Արշակ արքա, Դրաստամատ ներքինի», «Տան պահապան հրեշտակը», «Հողի դողը», «Հունիսի հինգը և վեցը», «Փուշը, Հայր, Փուշը»…

Մասնակցել է Արցախյան պատերազմին։

Նախորդող հրապարակումներ`

Կառավարությունը կֆինանսավորի Լևոն Խեչոյանի և Արմեն Մազմանյանի բուժման ծախսերը

Վարչապետը հանձնարարել է շտապ լուծել Լևոն Խեչոյանի տեղափոխման հարցը

Գրող Լևոն Խեչոյանին օգնելու ուղղությամբ մշակույթի նախարարությունը քայլեր է ձեռնարկում

 

Placeholder
Մահացել է արձակագիր Լևոն Խեչոյանը