«Ռոյթերս». Դամասկոսում ապրող հայերը աղոթում են խաղաղության համար
Աշխարհում
17:26 08/01/2014

«Ռոյթերս». Դամասկոսում ապրող հայերը աղոթում են խաղաղության համար

Դամասկոսում ապրող հայերը աղոթում են խաղաղության համար:  Գրում է «Ռոյթերս» լրատվական գործակալությունը:

«Հայ ուղղափառ քրիստոնյաները Դամասկոսում Սուրբ Ծննդյան պատարագի ժամանակ աղոթել են խաղաղության համար: Նրանք ափսոսում են, որ շատերը լքել են Սիրիան:

«Անցած տարի մենք շատ նահատակումների և հափշտակումների ականտես եղանք ... Եղել են նահատակներ մեր դպրոցներում...վեց և յոթ երեխաների են սպանել: Մենք աղոթում ենք, որ այս տարի ազատ արձակեն առևանգվածներին և Սիրիայում խաղաղություն հաստատվի», -լրատվամիջոցին ասել է Արքեպիսկոպոս Արմաշ Նալբանդյանը:

«Գրեթե 100.000 հայեր են ապրում Սիրիայում, շատերը 20-րդ դարի ցեղասպանության զոհերի ժառանգներ են: Շատերն ապրում են Դամասկոսի հեռավոր Ջարամանա թաղամասում՝ խիտ բնակեցված տարածք, որը շատ քրիստոնյաների բնակավայրն է դարձել:

Ջարամանայում մի շարք ավտոմաքենաներ են ռմբակոծվել և տասնյակ հրթիռային հարձակումներ տեղի ունեցել, որի համար կառավարությունը մեղադրում է ապստամբներին, ովքեր վերահսկում հարակից արվարձանները, իսկ որոշ ապստամբներ մեղադրում են քրիստոնյաներին:

Հակամարտության պատճաոռվ շատ հայեր Սիրիայից հեռացել են դեպի Հայաստան»,-գրում է «Ռոյթերս»-ը:

 

Placeholder
«Ռոյթերս». Դամասկոսում ապրող հայերը աղոթում են խաղաղության համար