Իրանի նախագահ Հասան Ռոհանին իրանահայ համայնքի «Ավետիսյան» բուժարանին 1 միլիարդ թուման է նվիրաբերել
Տարածաշրջան
13:03 09/01/2014

Իրանի նախագահ Հասան Ռոհանին իրանահայ համայնքի «Ավետիսյան» բուժարանին 1 միլիարդ թուման է նվիրաբերել

«Իրանում մուսուլմանների և ոչ մուսուլմանների գոյակցությունը խռովություններով լի տարածաշրջանի համար լավագույն օրինակ է»,-այդ մասին իրանական «ԻՌՆԱ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ հայտարարել է ԻԻՀ նախագահի հատուկ օգնական Հոսեյն Ֆերեյդունը:

ԻԻՀ նախագահի հատուկ օգնականը Սուրբ Ծննդյան և Նոր Տարվա տոների առթիվ առողջապահության նախարարի ուղեկցությամբ, այցելելով իրանահայ համայնքին պատկանող «Ավետիսյան» բուժարան, տեղեկացրել է, որ նախագահ Հասան Ռոհանին բուժարանին 1 միլիարդ թուման է նվիրաբերել ( 1 ԱՄՆ դոլարը կազմում է շուրջ 3 հազար իրանական թուման):

Հոսեյն Ֆերեյդունը, անդրադառնալով Իրանի կրոնական փոքրամասնությունների իրավունքներին, մասնավորապես նշել է. «Փոքրամասնություն բառը չեմ ընդունում. Ճիշտ կլինի օգտագործել ոչ մուսուլման իրանցի: Ւրանում մուսուլմանների և ոչ մուսուլմանների գոյակցությունը խռովություններով լի տարածաշրջանի համար լավագույն օրինակ է»:

Նշենք, որ Իրանում ազգային փոքրամասնություններ չկան, այստեղ բոլորը համարվում են իրանցիներ: ԻԻՀ Սահմանադրության 13-րդ հոդվածի համաձայն՝ Իրանի կրոնական փոքրամասնություններ են համարվում հայերը, հրեաները և զրադաշտները, որոնք Մեջլիսում ներկայացված են իրենց պատգամավորներով, ունեն իրենց եկեղեցին, դպրոցները, մշակութային օջախները, մամուլը և այլն:

Նախորդող հրապարակումներ՝

Իրանի նախագահի օգնական. Օսմանյան Թուրքիան մեղադրվում է միլիոնավոր հայերի ցեղասպանության ենթարկելու մեջ

Իրանի նախագահ Հասան Ռոհանին այցելել է իրանա-իրաքյան պատերազմում զոհված հայ նահատակների ընտանիքներին (լուսանկարներ)

ԻԻՀ Մեջլիսի հայազգի պատգամավոր. Հայ Առաքելական եկեղեցին Իրանում շուրջ 100 հազար հետևորդ ունի

Placeholder
Իրանի նախագահ Հասան Ռոհանին իրանահայ համայնքի «Ավետիսյան» բուժարանին 1 միլիարդ թուման է նվիրաբերել