Ոչ իշխանական չորս խմբակցությունները, հնարավոր է, դիմեն ՍԴ
Օրվա մամուլ
09:37 11/01/2014

Ոչ իշխանական չորս խմբակցությունները, հնարավոր է, դիմեն ՍԴ

Ոչ իշխանական չորս՝ «Բարգավաճ Հայաստան», ՀԱԿ. «Դաշնակցություն» և «Ժառանգություն» խմբակցությունները քննարկում են տարեվերջին ԱԺ կոալիցիոն պատգամավորների կողմից ընդունված և ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի կողմից վավերացված «ՀայՌուսգազարդում» ՀՀ կառավարության վերջին 20 տոկոսը Ռուսաստանին հանձնելու հետ կապված համաձայնագրերի որոշումը Սահմանադրական դատարանում վիճարկելու հարցը: Որոշ տեղեկություններով, սակայն, այս չորս խմբակցությունները նաև քննարկում են այդ հարցով առայժմ ՍԴ չդիմելու տարբերակը:

«Ժամանակի»-ի թղթակցի հարցին ի պատասխան ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանն ասել է. «Միանշանակ, այո. այդպիսի տեսակետ էլ կա և առաջիկա մեր քննարկումներում այդ առումով ավելի կհստականան մեր մտադրությունները, որից հետո արդեն պարզ կդառնա՝ հիմա՞ ենք դիմելու ՍԴ, թե՞ ավելի ուշ ժամկետում՝ կախված և իրադրության փոփոխությունից, և քաղաքական վերադասավորումների հետևանքից»:

Placeholder
Ոչ իշխանական չորս խմբակցությունները, հնարավոր է, դիմեն ՍԴ