«Պատուհան դեպի աշխարհ» միջազգային լուսանկարչական ցուցահանդես՝ «Թեքեյան» կենտրոնում
Մշակույթ
11:23 11/01/2014

«Պատուհան դեպի աշխարհ» միջազգային լուսանկարչական ցուցահանդես՝ «Թեքեյան» կենտրոնում

«Թեքեյան» կենտրոնի ցուցասրահում հունվարի 15-ին բացվելու է «Պատուհան դեպի աշխարհ» միջազգային լուսանկարչական ցուցահանդես: Այս մասին հայտնում են ցուցահանդեսի կազմակերպիչները:

Ցուցահանդեսին մասնակցում են հեղինակներ Ռուսաստանի Դաշնությունից, ԱՄՆ-ից, Ուկրաինայից, Ավստրալիայից, Վրաստանից, Գերմանիայից, Նիդերլանդներից և Հայաստանից:

Ցուցահանդեսի նպատակն է հայ հասարակությանը ծանոթացնել այն հեղինակների հետ, ում աշխատանքները նախկինում չեն ցուցադրվել Հայաստանում:

Ցուցահանդեսը բաց է մինչև փետրվարի 15-ը, ամեն օր ժամը 11:00 – 18:00-ն: Մուտքն ազատ է:

«Պատուհան դեպի աշխարհ» միջազգային նախագիծը ներկայացնում է PhotoPodium.com-ը:

Placeholder
«Պատուհան դեպի աշխարհ» միջազգային լուսանկարչական ցուցահանդես՝ «Թեքեյան» կենտրոնում