ՊՆ.  Հնարավորինս զերծ ենք մնում սադրանքներին արձագանքելուց
Քաղաքական
15:51 13/01/2014

ՊՆ. Հնարավորինս զերծ ենք մնում սադրանքներին արձագանքելուց

 «Հայկական կողմը պահպանում է ձեռք բերված պայմանավորվածությունները ու հնարավորինս զերծ մնում ադրբեջանական սադրանքներին արձագանքելուց»,- Panorama.am-ի հարցին, թե ինչպես կմեկնաբանեք Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, ասաց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Նշենք, որ ըստ «ԱՊԱ» լրատվական գործակալության, հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում ադրբեջանցի զինծառայող է վիրավորվել:

Ա. Հովհաննիսյանը հավելեց, որ այլ մեկնաբանություններ չունի:

Հիշեցնենք, որ հունվարի 10-11-ին, ադրբեջանական կողմը գրեթե մեկ օր շարունակ, սահմանագծի Տավուշի հատվածում, ինտենսիվ կրակահերթ էր արձակել հայկական մարտական հենակետերի ու բնակավայրերի ուղղությամբ (հայկական կողմից զոհեր և վիրավորներ չկան):


ՊՆ. Սահմանագծին հակառակորդը ողջ օրվա ընթացքում ինտենսիվ կրակահերթ է իրականացրել

Placeholder
ՊՆ. Հնարավորինս զերծ ենք մնում սադրանքներին արձագանքելուց