2013-14 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակը մեկնարկել է
Կրթություն, գիտություն
14:51 13/01/2014

2013-14 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակը մեկնարկել է

Հունվարի 13-ից հանրապետության հանրակրթական հաստատություններում մեկնարկել է 2013-14 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակը:

Ինչպես տեղեկացնում է ԿԳՆ լրատվական ծառայությունը, համաձայն գործող ուսումնական պլանի` 1-ին և 2-րդ դասարանցիների ուսումնական գործընթացը կսկսվի հունվարի 27-ից:

Հաշվի առնելով որոշ դպրոցների ֆիզիկական պայմանները` համապատասխան հաստատությունների տնօրինությունները դիմել են ՀՀ կրթության և գիտության նախարարությանը և ստացել համաձայնություն` գարնանային և ձմեռային արձակուրդները միացնելու վերաբերյալ:

Նախորդիվ`

ԿԳՆ.Արձակուրդները կսկսվեն դեկտեմբերի 29-ին. համաճարակ չկա

Placeholder
2013-14 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակը մեկնարկել է