Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հունվարի 23-ին Լիբանանում կցուցադրվի «Ցեղասպանության որբերը» փաստագրական ֆիլմը: Այս մասին տեղեկացնում է «Lebtivity» պարբերականը:
Պարբերականը նշում է, որ «Ցեղասպանության որբերը» ֆիլմը տեսողական ճանապարհորդություն է արխիվային կադրերով, որտեղ ներկայացված են Հայոց ցեղասպանությունը վերապրած որբերի հուշագրությունները:
Ֆիլմը ներառում է հարցազրույց լիբանանահայ Միսակ Քելեշյանի հետ, ով զբաղվում է Հայոց ցեղասպանության փաստերի հավաքագրմամբ ու ուսումնասիրմամբ, ինչպես նաև ներկայացնում է Մեծ եղեռնից հետո Անթուրայում երիտթուրքերի ստեղծած պետական որբանոցում հայ երեխաների թրքացման քաղաքականությանն առնչվող փաստեր:
Ֆիլմում ներառված են նաև հարցազրույցներ տարբեր հասարակական անձնաց հետ, այդ թվում նաև լրագրող Ռոբերտ Ֆիսկի հետ, ում «The Independent»-ի համար գրված 2010թ.-ի հոդվածը և մի շարք արխիվային ապացույցներ ոգեշնչել են Քելեշյանին նման ուսումնասիրություններ կատարել:
Ֆիլմը պատմում է Այնթուրայի որբանոցի (Այնթուրա՝ բնակավայր Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի մերձակայքում) մասին ու նվիրված է Հայոց ցեղասպանությունից հետո որբացած 150.000 հայ երեխաներին:
«Ցեղասպանության որբերը» վավերագրական ֆիլմը արժանացել է արծաթե «Թելլի» մրցանակի, որը մրցույթի բարձրագույն պարգևն է: Ֆիլմի նույն վարկածն առաջադրվել է տարածաշրջանային «Էմմի» մրցանակին: Ֆիլմը ներկայացվել է նաև New York City Filmmaker’s Festival փառատոնին:
18 րոպե տևեղությանմբ ֆիլմի շնորհանդեսը տեղի է ունեցել 2010թ. ապրիլի 24–ին՝ ԱՄՆ-ում։