Շանթ Հարությունյանի առողջական վիճակը նորմալ է
Օրվա մամուլ
09:42 14/01/2014

Շանթ Հարությունյանի առողջական վիճակը նորմալ է

Նոյեմբերի 5-ի գործով կալանավորված. «դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում գտնվող Շանթ Հարությունյանի առողջական վիճակը նորմալ է: Այս մասին երեկ «Հայկական Ժամանակ»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Շանթ Հարությունյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանը:

Նա նշել է, որ Շանթ Հարությունյանը շարունակում է բուժում ստանալ «դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում: Փաստաբանը փոխանցել է նաև, որ Շանթի հացադուլին միացած ընկերները ևս դադարեցրել են հացադուլը:
 

Placeholder
Շանթ Հարությունյանի առողջական վիճակը նորմալ է