Արամ Ղարաբեկյանի դին տեղափոխվելու է հայրենիք
Մշակույթ
10:53 14/01/2014

Արամ Ղարաբեկյանի դին տեղափոխվելու է հայրենիք

 ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արամ Ղարաբեկյանի դին տեղափոխվելու է Հայաստան: Այս մասին Panorama.am-ին հայտնեցին մշակույթի նախարարությունից: «Մոտ օրերս դին տեղափոխելու հետ կապված հարցերը կլուծվեն ու կկազմվի կառավարական հանձնաժողով մշակույթի նախարարի ղեկավարությամբ»,- ասացին նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում մահացել է Հայաստանի անվանի դիրիժոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արամ Ղարաբեկյանը: Նա ինքնաթիռից իջնելիս հանկարծամահ է եղել:

Նախորդող հրապարակում՝

Սերժ Սարգսյան. Արամ Ղարաբեկյանը դրսևորվեց որպես բարձրակարգ և ինքնատիպ նվագավար

Վախճանվել է Արամ Ղարաբեկյանը (Լրացված)

Placeholder
Արամ Ղարաբեկյանի դին տեղափոխվելու է հայրենիք