Րաֆֆի Հովհաննիսյանը ֆինանսական լուրջ խնդիրներ ունի
Օրվա մամուլ
09:05 15/01/2014

Րաֆֆի Հովհաննիսյանը ֆինանսական լուրջ խնդիրներ ունի

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը նախագահական վերջին ընտրություններից հետո, կարծես թե, չի վերագտնում իրեն: Նա մեկ ԱՄՆ է մեկնում, մեկ հայտնվում, իսկ քաղաքական պրոցեսներում այլևս չկա:

«Ժառանգության» առաջնորդը նաև ֆինանսական լուրջ խնդիրներ ունի և 1,5 միլիոն դոլարով վաճառքի է հանել Ռազմավարական և ազգային հետազոտությունների ազգային կենտրոնի 4 հարկանի շենքը, որը գտնվում է Արաբկիր համայնքում (Երզնկյան փողոցում): Կենտրոնի տնօրեն Մանվել Սարգսյանը երեկ «Հայկական Ժամանակ»-ի թղթակցի հետ զրույցում խորհուրդ է տվել տեղեկությունը ճշտել Հովհաննիսյանից:

Վերջին շրջանում վատ են նաև կուսակցության գործերը: Խոսակցություններ կան, որ Հովհաննիսյանը ընդհանրապես հեռանալու է «Ժառանգությունից», այն կղեկավարի Արմեն Մարտիրոսյանը: «Իսկ թե ինչ կանի Րաֆֆին, արդյո՞ք կտեղափոխվի ԱՄՆ, որտեղ ապրում են ծնողները և երեխաները, թե կմնա Հայաստանում, դժվար է ասել: Մի բան հստակ է՝ նրա համար քաղաքական ռեաբիլիտացիան դժվար կլինի, եթե ոչ անհնար»,-մեկնաբանել է թերթը:

Placeholder
Րաֆֆի Հովհաննիսյանը ֆինանսական լուրջ խնդիրներ ունի