Սիրուշոն ներկայացված է World Music Awards-ի 3 անվանակարգում
Մշակույթ
12:35 15/01/2014

Սիրուշոն ներկայացված է World Music Awards-ի 3 անվանակարգում

Ապրիլ ամսին տեղի կունենա ամենամյա Համաշխարհային Երաժշտական Մրցանակաբաշխությունը՝ World Music Awards, որին մասնակցում են աշխարհի լավագույն արտիստները բոլոր աշխարհամասերից՝ Ամերիկա, Եվրոպա, Ասիա, Աֆրիկա, Օվկիանիա:

Սիրուշոյի ֆեյսբուքյան պաշտոնական էջի հաղորդմամբ, մրցանակաբաշխությանը մասնակցելու է նաև հայաստանցի երգչուհին:
«Հպարտությամբ հայտնում ենք, որ այս տարի նոմինանտների շարքում ընդգրկված է մեր հայրենակցուհին՝ Սիրուշոն, որպես եվրոպական արտիստ: Սա առաջին դեպքն է, երբ Հայաստանից ներկայացուցիչ է ներգրավված այս համաշխարհային մրցանակաբաշխությանը»,-ասված է հայտարարության մեջ:

Սիրուշոն ներկայացված է երեք անվանակարգերում՝
Լավագույն երգչուհի
Լավագույն երգ (PreGomesh)
Լավագույն տեսահոլովակ (PreGomesh)

«Այս մրցանակաբաշխությանը ներկայացված լինելը մեզ համար արդեն մեծ նվաճում է:
Ցանկացողները կարող են քվեարկել Սիրուշոյի օգտին World Music Awards-ի պաշտոնական կայքում»:


 

Placeholder
Սիրուշոն ներկայացված է World Music Awards-ի 3 անվանակարգում