Գերմանիայում ծնողները բողոքում են դպրոցներում հոմոսեքսուալիզմի քարոզի դեմ
Կրթություն, գիտություն
19:30 16/01/2014

Գերմանիայում ծնողները բողոքում են դպրոցներում հոմոսեքսուալիզմի քարոզի դեմ

 Բադեն-Վյուտեմբերգում գնալով ուժեղանում է բողոքը ` «ՈՉ` 2015-ի կրթական ստանդարտին և ծիածանային իդեոլոգիային»: 100 հազարից ավել ծնողներ դեմ են դուրս եկել տեղական կառարավարման մտադրությանը` 2015-ին դպրոցներ ներմուծել «Սեռային բազմազանության ընդունումը» առարկան: Ծնողները պնդում են, որ դպրոցներում չի կարելի քարոզել այլասերություն` ընդդեմ այլատյացության քողի տակ:

2009 թվին Գերմանիայի Սահմանադրական դատարանը հայտարարեց, որ դպրոցական դասերը «Սեռական լուսավորման» մասին պարտադիր են բոլոր աշակերտների համար` անկախ դավանանքից ու ծնողների կամքից: Ընդ որում` տնային պայմաններում կրթվելը  Գերմանիայում արգելված է հիտլերյան ժամանակներից:

Հայտնի է մոտ  տաս դեպք, երբ ծնողներին ձերբակալել են, քանի որ նրանց երեխաները հրաժարվել են այդ դասերից:

Placeholder
Գերմանիայում ծնողները բողոքում են դպրոցներում հոմոսեքսուալիզմի քարոզի դեմ