ՀՈՒՄԸ գիտաժողովն առաջին անգամ տեղի է ունենալու Հայաստանում
Մշակույթ
13:30 16/01/2014

ՀՈՒՄԸ գիտաժողովն առաջին անգամ տեղի է ունենալու Հայաստանում

Հայագիտական Ուսումնասիրությունների Միջազգային Ընկերության (AIEA / ՀՈՒՄԸ/) 13-րդ ընդհանուր գիտաժողովը տեղի է ունենալու «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում հոկտեմբերի 9-11-ը: Այս գիտաժողովը հատկապես կարևոր է այն առումով, որ AIEA-ի գոյության 33 տարիների ընթացքում այն առաջին անգամ տեղի է ունենալու Հայաստանում: Այս մասին Panorama.am-ին հայտնեցին Մատենադարանից:

Գիտաժողովին ընդունվում են հայագիտության ցանկացած ոլորտին վերաբերող զեկուցումներ: Մասնակցության համար պետք է գրանցվել մինչև ապրիլի 1-ը: Գիտաժողովին կարող են մասնակցել միայն ՀՈՒՄԸ-ի անդամները: Մասնակցության վարձը կազմում է 50 եվրո:

Placeholder
ՀՈՒՄԸ գիտաժողովն առաջին անգամ տեղի է ունենալու Հայաստանում