«Սքայ Նետ»-ի առաջին չվերթը` մարտին
Օրվա մամուլ
09:26 17/01/2014

«Սքայ Նետ»-ի առաջին չվերթը` մարտին

Ամենայն հավանականությամբ, նորաստեղծ «Սքայ Նետ» ավիաընկերությունն արդեն մարտի կեսերին իր առաջին չվերթը կիրականացնի: Ավիաընկերության ինքնաթիռի առաջին ուղղությունները կլինեն դեպի Վրաստան և Իրան. Թբիլիսի, Բաթումի և Թավրիզ քաղաքներ: Այս մասին «Հայկական Ժամանակ»-ին հայտնել է ավիաընկերության տնօրեն Գրիգորի Վարդանյանը:

Տեղական ուղղություններով թռիչքների իրականացումը կախված է Հայաստանի մյուս քաղաքների օդանավակայանների պատրաստ լինել-չլինելով: Գրիգորի Վարդանյանը թերթի թղթակցին ասել է, որ Ստեփանավանի օդանավակայանը պատրաստ է չվերթ ընդունել: Ավիաընկերության կողմից ավիատոմսերի երեք ամիս առաջ հայտարարված գներն առայժմ անփոփոխ են, սակայն հնարավոր է նաև նվազում: Բանն այն է, որ «Զվարթնոց» օդանավակայանի ղեկավարությունը «Սքայ Նետ»-ին խոստացել է զեղչ անել վերգետնյա սպասարկումների ծառայության համար:

Placeholder
«Սքայ Նետ»-ի առաջին չվերթը` մարտին