Հովհաննես Թամամյանը ոչ մեկի հետ չի ցանկանում շփվել
Օրվա մամուլ
09:33 17/01/2014

Հովհաննես Թամամյանը ոչ մեկի հետ չի ցանկանում շփվել

ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ, 4 տարվա ազատազրկման դատապարտված և վաղաժամ ազատ արձակված Հովհաննես Թամամյանին իր մտերիմները, ընկերները չեն գնացել դիմավորելու: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ «Երևան-Կենտրոն» ՔԿՀ են գնացել միայն նրա որդին ու կինը, և ազատության մեջ հայտնվելուց անմիջապես հետո Հ. Թամամյանը գնացել է Ծաղկաձոր ու ոչ մեկի հետ չի ցանկանում շփվել:

Երեկ «Ժողովուրդ»-ի թղթակիցը փորձել է Հ. Թամամյանի խցակից ընկեր Մարգար Օհանյանից պարզել՝ գոնե ինքը հանդիպե՞լ է նրա հետ. «Այո, այո, հանդիպել զրուցել եմ, ամեն ինչ նորմալ է իր մոտ, հիմա Ծաղկաձորում է, ես այլ հարցերի չեմ կարող պատասխանել, կվերադառնա էլի, չգիտեմ, կարծում եմ՝ ինքը շուտով կխոսի, ձեր բոլոր հարցերին կպատասխանի»:

Հիշեցնենք, որ Թամամյանը քրեական հետապնդման էր ենթարկվել Արաբկիրում՝ սպանության, իսկ Գավառում՝ սպանության փորձի գործերի քննության ընթացքում փաստերը խեղաթյուրելու համար:

Placeholder
Հովհաննես Թամամյանը ոչ մեկի հետ չի ցանկանում շփվել