Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Մշակութային տարաբնույթ միջոցառումներով այսօր մեկնարկում է «Ռիգան՝ Եվրոպայի 2014 թվականի մշակութային մայրաքաղաք» նախագիծը: Օրվա ընթացքում նախատեսված են հատուկ պատրաստված շոուներ, եզակի ակցիաներ և տարբեր մշակութային և ժամանցային միջոցառումներ: Մեկ տարվա ընթացքում նախատեսված է անցկացնել ավելի քան 200 միջոցառում: Այս մասին տեղեկանում ենք «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ից:
«Ամբողջ երկրի համար կարևոր իրադարձություն է, որ Ռիգան դարձել է 2014 թվականի Եվրոպայի մշակութային մայրաքաղաքը: Սա ոչ միայն հաստատում է, որ մենք Եվրոպային ենք պատկանում, այլ նաև հնարավորություն է տալիս միջազգային հանրությանը ծանոթացնել մեր մշակութային գաղափարախոսությանը, ավանդույթներին»,- ասել է Լատվիայի մշակույթի նախարարը:
2014 թվականի Եվրոպայի մշակութային մայրաքաղաքները հաստատվել են Եվրամիության երկրների կրթության և մշակույթի նախարարների նիստում 2010 թվականին: Մշակութային մայրաքաղաքներ են ընտրվել Ռիգան և Շվեդիայի Ումեո քաղաքը: Մշակութային մայրաքաղաքի կարգավիճակի են արժանանում Եվրոպայի երկու քաղաք՝ «հին» Եվրոպայից և Եվրամիության նորեկ երկրներից: Առաջին մշակութային մայրաքաղաքը դարձել է Աթենքը 1985 թվականին, անցյալ տարի այս կարգավիճակին արժանացել էին Ֆրանսիայի Մարսել և Սլովակիայի Կոշիցե քաղաքները: 2015-ին Եվրոպայի մշակութային մայրաքաղաքներ կարգավիճակին կարժանան Բելգիայի Մոնսին և Չեխիայի Պլզենին: