ԵԽԽՎ նստաշրջանին հայկական պատվիրակությունը մասնակցելու է ողջ կազմով
Օրվա մամուլ
09:28 18/01/2014

ԵԽԽՎ նստաշրջանին հայկական պատվիրակությունը մասնակցելու է ողջ կազմով

Հունվարի 25-ին մեկնարկելիք ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանին հայկական պատվիրակությունը մասնակցելու է ողջ կազմով. Ստրասբուրգ են մեկնելու ԵԽԽՎ պատվիրակության և հիմնական, և փոխարինող անդամները: Այս փաստը, սակայն, ուշագրավ է այնքանով, որ ԵԽԽՎ նստաշրջանի օրակարգում Հայաստանի վերաբերող որևէ հարց չկա, ուստի անհասկանալի է, թե ինչու է հայկական պատվիրակությունը Ստրասբուրգ մեկնում ողջ կազմով:

Ինչո՞ւ «Ժողովուրդ»-ի թղթակցի այս հարցին ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը պատասխանել է. «Բազմաթիվ կարևոր հարցեր կան, որոնք վերաբերում են Եվրոպային, և մենք՝ որպես դրա մաս, պարտավոր ենք մեր մասնակցությունը բերել»:

Placeholder
ԵԽԽՎ նստաշրջանին հայկական պատվիրակությունը մասնակցելու է ողջ կազմով