Ստամբուլում ցույց է անցկացվել` ընդդեմ ինտերնետային գրաքննության
Իրավունք
16:05 20/01/2014

Ստամբուլում ցույց է անցկացվել` ընդդեմ ինտերնետային գրաքննության

 Համացանցի (ինտերնետ) օգտագործման վերաբերյալ նոր օրինագիծը Թուրքիայում հանրային դժգոհության ալիք է բարձրացրել: Շուրջ 2000 քաղաքացի Ստամբուլում դուրս է եկել փողոց` իր բողոքն արտահայտելու օրինագծի դեմ: Ցուցարարներից մեկն ասել է. «Մենք այստեղ ենք, որպեսզի պաշտպանենք համացանցից օգտվելու մեր իրավունքը: Գրաքննությունը հանցագործություն է»:

Նշյալ օրինագծի ընդունման դեպքում կառավարությունը իրավունք կստանա մուտք գործել ցանկացած օգտատերի անձնական հաշիվ: Այդպիսով հասանելի կդառնան այդ օգտատերերի ինտենետային տվյալները: Բացի այդ կառավարությունն իրավունք կունենա արգելափակել ցանկացած ինտերնետային հաշիվ` առանց դատական թույլտվություն ստանալու գործըթնացի:

«BBC»-ի թուրքական ծառայությունը տեղեկացնում է, որ ոստիկանությունը փորձել է ցրել ցույցը` օգտագործելով ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ:

Placeholder
Ստամբուլում ցույց է անցկացվել` ընդդեմ ինտերնետային գրաքննության