Հայ ջութակահարը պարգև է ստացել շվեյցարական բանկից
Մշակույթ
10:26 20/01/2014

Հայ ջութակահարը պարգև է ստացել շվեյցարական բանկից

Credit Suisse Young Artist Award-ի այս տարվա հաղթողը մի շարք մրցույթների դափնեկիր ջութակահար Սերգեյ Խաչատրյանն է: Մրցանակը՝  կազմում է 75 հազար շվեյցարական ֆրանկ, որն այդ ոլորտում ամենաբարձր պարգևներից մեկն է, և համերգ Վիենայի Ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ (դիրիժոր՝ Գուստավո Դուդամել), որը կայանալու է այս տարվա սեպտեմբերին: Այս մասին տեղեկանում ենք www.artsjournal.com- կայքից:

Ս. Խաչատրյանը ծնվել է 1985 թվականին Երևանում։ 1993 թվականից ընտանիքը գաղթում է Գերմանիա՝ մշտական բնակության։ Ջութակ նվագել սկսել է վեց տարեկանից՝ պրոֆեսոր Պետրոս Հայկազյանի դասարանում։ Հետագայում ուսումը շարունակում է Պրոֆեսոր Գ. Ժիսլինի դասարանում՝ Վուրցբուրգ քաղաքում, իսկ 1996 թվականից աշակերտում է Յոզեֆ Րիսսինին՝ Կարլսռուհեյի երաժշտկան բարձրագույն դպրոցում։ 9 տարեկանում Խաչատրյանը առաջին անգամ հանդես է գալիս որպես մենակատար սիմֆոնիկ նվագախմբի հետ։

2000թ. Ս. Խաչատրյանը Յան Սիբելիուսի անվան ջութակահարների մրցույթում արժանանում է առաջին մրցանակի և մրցանակի «Սիբելիուսի ջութակի կոնցերտի լավագույն կատարող» անվանակարգում։ 2005 թվականին Բրյուսելի Թագուհի Էլիզաբեթ երաժշտական միջազգային մրցույթում, արժանանանում է առաջին՝ Թագուհու մրցանակի, և 4 տարով ստանում է 1704թ. Ստրադիվարիուս ջութակ:

Placeholder
Հայ ջութակահարը պարգև է ստացել շվեյցարական բանկից