Խիստ անհրաժեշտ է չանտեսել կրթության հասարակական և սոցիալական նշանակությունները. ԿԳ նախարար
Կրթություն, գիտություն
16:42 21/01/2014

Խիստ անհրաժեշտ է չանտեսել կրթության հասարակական և սոցիալական նշանակությունները. ԿԳ նախարար

«Կարողությունների և հմտությունների զարգացմանը միտված ժամանակակից կրթահամակարգը, որտեղ գիտելիքների և ունակությունների զարգացման համար տեղեկատվական տեխնոլոգիաները դառնում են որոշիչ, միաժամանակ կարիք ունի հստակեցնել երիտասարդ սերնդի արժեքների ձևավորման և զարգացման հարցը»,-ասել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը համաշխարհային կրթական համաժողովում:

Հիշեցնենք, որ հունվարի 20-22-ը Ա. Աշոտյանը Լոնդոնում մասնակցում է Կրթության նախարարների համաշխարհային կրթական համաժողովին: Այսօր հանդես է եկել ելույթով:

Անդրադառնալով կրթության տնտեսական նշանակությանը` նախարարը միաժամանակ ընդգծել է, որ խիստ անհրաժեշտ է չանտեսել կրթության հասարակական և սոցիալական նշանակությունները, որպեսզի կրթության շնորհիվ ձևավորվի ոչ միայն հմուտ աշխատակազմ, այլև ազգային դիմագիծը պահպանած և ժողովրդավար հասարակության լիարժեք քաղաքացի: Այս թեզը հետաքրքրությամբ է քննարկվել համաժողովի մասնակիցների կողմից:

Համաժողովի շրջանակում Արմեն Աշոտյանը նաև կարճատև աշխատանքային հանդիպումներ է ունեցել մի շարք երկրների` Վրաստանի, Խորվաթիայի, ՌԴ-ի, Սլովենիայի, Լիտվայի կրթության նախարարների հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային համագործակցության հարցեր:

Placeholder
Խիստ անհրաժեշտ է չանտեսել կրթության հասարակական և սոցիալական նշանակությունները. ԿԳ նախարար