Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Պուտինն ու Օբաման քննարկել են Օլիմպիադայի ընթացքում անվտանգության հետ կապված հարցեր
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի հետ հեռախոսազրույցում քննարկել է Սոչիում կայանալիք ձմեռային օլիմպիական խաղերի նախապատրաստության վերաբերյալ մի շարք հարցեր: Այս մասին հայտնում է «Reuters»-ը: Երկու երկրների ղեկավարների զրույցը կայացել է Վաշինգտոնի անհանգստության աճի ֆոնի վրա` կապված ահաբեկչական ակտի սպառնալիքի հետ: Նրանք քննարկել են նաև անվտանգության ապահովման միջոցների հարցը:
ԱՄՆ-ն առաջարկել է Օլիմպիական խաղերի ընթացքում լիակատար համագործակցություն անվտանգության ապահովման հարցում:
Ինչպես արդեն տեղեկացվել է, ամերիկյան ռազմական ծառայություններն ու հետախուզությունը պլան են մշակել` արտակարգ իրավիճակի դեպքում ԱՄՆ-ի քաղաքացիներին Սոչիից էվակուացնելու համար: