Ա.Աշոտյան. Տարկետման իրավունքից կօգտվեն ուսանողները որոշակի վերապահումներով
Կրթություն, գիտություն
13:57 23/01/2014

Ա.Աշոտյան. Տարկետման իրավունքից կօգտվեն ուսանողները որոշակի վերապահումներով

«Տարկետման իրավունքը վերաբերում է բացառապես արտերկրում սովորող ուսանողներին»,- լրագրողների հետ զրույցում այսօր ասաց Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

Նախարարի խոսքով, կարգի փոփոխությունը անհրաժեշտ է, քանի որ, օրինակ, մի ուսանող սովորում է աշխարհի 11-րդ լավագույն բուհում ու չի տարեկետվում, իսկ մյուսը միջպետական համաձայնագրով ընդունվում է մի երկրի մարզային նշանակության բուհ ու տարկետվում:

«Այստեղ անարադարության խնդիր կա, այդ իսկ պատճառով պետությունն իր կարիքներից ելնելով ընդունելու է համապատասխան կարգ, որով էլ կտարկետվեն միջպետական և միջկառավարական համաձայանագրերով սովորող ուսանողները, բայց ոչ բոլորը: Բացի այս, տարկետման իրավունքից կօգտվեն ուսանողները որոշակի վերապահումներով` հաշվի կառնվի տվյալ բուհի վարկանիշը, այս կամ այն մասնագիտությունը Հայաստանի համար որքանով պահանջված է և որքան ունենք դրա կարիքը»,- պարզաբանեց Ա.Աշոտյանը:

Նշեց նաև, որ օրենսդրական նախաձեռնությունը վերաբերվում է միջպետական և միջկառավարկան համաձայնագրերով դրսում սովորող արական սեռի ուսանողներին, որոնք այս պահի դրությամբ բոլորն էլ տարկետվում են.

«Իսկ նախաձեռնությունը հավանություն արժանացնելու ժամանակ կառավարությունը հստակ կսահմանի բուհերի և մասնագիտությունների ցանկը»,- հավելեց նա։
 

Placeholder
Ա.Աշոտյան. Տարկետման իրավունքից կօգտվեն ուսանողները որոշակի վերապահումներով