«Նիզավիսիմայա գազետա». ՌԴ-ն կշարունակի զինել Ադրբեջանին
Վերլուծություններ
12:05 23/01/2014

«Նիզավիսիմայա գազետա». ՌԴ-ն կշարունակի զինել Ադրբեջանին

Ռուսական «Նիզավիսիմայա գազետա» պարբերականը վերլուծական հոդվածով անդրադարձել է Ռուսաստանի ու Ադրբեջանի միջև դեռևս 2010 թվականին կնքված պայմանագրին, որի համաձայն` ՌԴ-ն պայմանավորվել էր Ադրբեջանին վաճառել 24 «ՄԻ-35Մ» ուղղաթիռներ:

Թերթը համեմատականներ տանելով «ՄԻ-35Մ»-ի ու «ՄԻ-24»-ի միջև, նշում է, որ առաջինը իր տեխնիկական բնութագրով, արագությամբ ու մանևրելու հնարավորություններով, սպառազինությամբ էապես գերազանցում է «ՄԻ-24»-ին:

Պարբերականը գրում է, որ տարեցտարի պաշտոնական Բաքուն ավելացնում է սպառազինության ծախսերը, հավելելով, որ նախորդ տարի Ադրբեջանի ռազմական բյուջեն 3.7 միլիարդի է հասել:

Թերթը հղում կատարելով ադրբեջանական ԶԼՄ-ներին գրում է, որ Ադրբեջանը վերջին տարիներին մոտ 3 միլիարդ դոլարի սպառազինություն ու ռազմական տեխնիկա է գնել միայն Ռուսաստանից, որոնց մեծ մասը Ադրբեջանը ցուցադրել է վերջին զորահանդեսի ժամանակ:

«Նիզավիսիմայա գազետա»-ն հղում կատարելով տարբեր աղբյուրներին, տեղեկացնում է, որ Բաքվի ու Մոսկվայի միջև ռազմական համագործակցությունը առաջիկա տարիների առավել կխորանա:

Ըստ պարբերականի, Ռուսաստանը մինչև 2015 թվականը նախատեսում է ոչ միայն շարունակել զենքի ու զինտեխնիկայի մատակարարումը Ադրբեջանի զինված ուժերին, այլ մասնակցություն ունենալ Ադրբեջանի ռազմաարդյունաբերական արտադրության և համապատասխան կադրերի պատրաստման հարցում:

Ըստ այդմ` նախատեսվում է Ադրբեջանին վաճառվող սպառազինության և ռազմական տեխնիկայի ծավալները վերոնշյալ ժամանակահատվածում հասցնել 5 միլիարդ դոլարի:

Թեմայի շուրջ`

Ռուսական 24 ուղղաթիռներն արդեն Ադրբեջանում են

Դ. Տոնոյան. ՀՀ-ում ռուսական ռազմակայանը համալրվում է 18 ուղղաթիռներով

Էրեբունի օդանավակայանում կազմավորվել է ռուսական ռազմաբազայի ուղղաթիռային էսկադրիլիան

Placeholder
«Նիզավիսիմայա գազետա». ՌԴ-ն կշարունակի զինել Ադրբեջանին