Սոցիալապես անապահովների համար գազի գինը 156-ի փոխարեն կլինի 100 դրամ
Տնտեսություն
11:48 23/01/2014

Սոցիալապես անապահովների համար գազի գինը 156-ի փոխարեն կլինի 100 դրամ

ՀՀ կառավարությունը կշարունակի փոխհատուցել սոցիալապես անապահով ընտանիքների սպառած գազի գնի մի մասը: Այս մասին գործադիրի այսօրվա նիստում ասաց վարչապետ Տիգրան Սարգսյանը: Այդպիսով, գազի սակագինը 1 խմ-ի համար 156 դրամի փոխարեն անապահով ընտանիքների համար կկազմի 100 դրամ:

Ըստ վարչապետի` այս քաղաքականությունը շարունակելու են:

«Անցած երկու տարիների ընթացքում գազի գինը կազմում էր 132 դրամ և մենք փոխհատուցում էինք 32 դրամը: Այժմ գազի գինը դարձել է 156 դրամ, և մենք շարունակելու ենք անապահով ընտանիքների 56 դրամը փոխհատուցել»,- ասաց Տ.Սարգսյանը:

Վարչապետը ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների և աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարներին հանձնարարեց պատրաստել համապատասխան որոշում և ներկայացնել այն կառավարությանը, որպեսզի շարունակեն սոցիալապես խոցելի խավերին օժանդակել և նրանց համար գազի գնի բարձրացում տեղի չունենա: Որոշումը կառավարություն կներկայացվի մեկ շաբաթվա ընթացքում:

Placeholder
Սոցիալապես անապահովների համար գազի գինը 156-ի փոխարեն կլինի 100 դրամ