Ինչո՞ւ է կառավարությունը հրաժարվում Ucom-ից
Օրվա մամուլ
09:25 23/01/2014

Ինչո՞ւ է կառավարությունը հրաժարվում Ucom-ից

Երեկ մամուլում տեղեկություն էր հրապարակվել, թե կառավարությունն այլևս չի օգտվում Ucom ընկերության մատուցած ինտերնետ ծառայություններից: Ըստ հրապարակման՝ մի քանի օր առաջ հայտարարված մրցույթի ժամանակ հաղթել է ոչ թե Ucom, այլ ABC-Բիլայն համատեղ ընկերությունը, որն ավելի մատչելի պայմաններ էր առաջարկել:

Այս տեղեկությունը «Ժամանակ»-ի թղթակցի հետ զրույցում հաստատել է Ucom ընկերության մարկետինգի բաժնի ղեկավար Աշոտ Բարսեղյանը՝ ընդգծելով, որ դրա մեջ ոչ մի արտասովոր բան չկա:

«Սա նորմալ պրակտիկա է, մի տարի Ucom-ն է հաղթել տենդերը, մի տարի՝ ոչ: Մի քանի տարի առաջ էլի մենք չէինք մատուցում: 2009 թվականից սկսած մասնակցել ենք տենդերներին, բայց ամեն տարի չէ, որ մենք ենք հաղթում»:
 

Placeholder
Ինչո՞ւ է կառավարությունը հրաժարվում Ucom-ից