Ադրբեջանի օդուժը օդ է բարձրացվել, ՀՕՊ ուժերը աչալրջորեն հետևում են
Քաղաքական
15:29 24/01/2014

Ադրբեջանի օդուժը օդ է բարձրացվել, ՀՕՊ ուժերը աչալրջորեն հետևում են

 Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել այն մասին, որ սահմանագծում լարվածությունն աճել է և դրանով պայմանավորված` ադրբեջանական օդուժը սահմանագծի ադրբեջանական հատվածում թռիչքներ է իրականացնում:

Panorama.am-ի հետ զրույցում ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայության ղեկավար Սենոր Հասրաթյանը մեկնաբանելով հաղորդագրությունը, նշեց, որ «Պաշտպանության բանակի հակաօդային պաշտպանության ուժերն իրականացնում են շուրջօրյա մարտական հերթապահություն և վստահորեն իրականացնում են Արցախի օդային տարածքի պաշտպանությունը»:

Նա նաև հավելեց, որ ադրբեջանական օդուժը թռիչքներ է իրականացնում իր օդային տարածքում, որին ՊԲ ՀՕՊ ուժերը աչալրջորեն հետևում են:

Հիշեցնենք, որ վերջին օրերին, պայմանավորված ադրբեջանական կողմից իրականացված դիվերսիոն գործողություններով, սահմանագծին իրավիճակը բավականին սրվել է: Դիվերսիոն գործողություններին, մի քանի օր շարունակ, հետևում են ադրբեջանական կողմից իրականացվող ակտիվ կրակահերթերը: ՊՆ-ն պաշտոնապես հայտարարել է, որ ՀՀ առաջապահ ստորաբաժանումներն արձագանքում են միայն նկատակային կրակահերթերին:

Placeholder
Ադրբեջանի օդուժը օդ է բարձրացվել, ՀՕՊ ուժերը աչալրջորեն հետևում են