«The Press Democrat». Երախտապարտ եմ Հոլոքոսթ և Ցեղասպանություն վերապրածների հետ բարեկամանալու համար
Աշխարհում
12:36 28/01/2014

«The Press Democrat». Երախտապարտ եմ Հոլոքոսթ և Ցեղասպանություն վերապրածների հետ բարեկամանալու համար

«The Press Democrat» պարբերականը տպագրել է Կալիֆորնիայի Սոնոմայի պետական համալսարանի դասախոս Միրնա Գուդմենի՝ « Ինչու է Հոլոքոստի և Ցեղասպանության վերաբերյալ կրթությունը շարունակում կարևոր մնալ» խորագրով հոդվածը:

Ստորև ներկայացնում ենք հոդվածը՝ որոշ կրճատումներով.

Սոնոմայի պետական համալսարանը ստեղծել է Հոլոքոստի ուսումնասիրության դաշինք, որի նպատակն է ապահովել, որ այլևս երբեք նման ողբերգություններ և ավերվածություններ տեղի չունենան:

Սոնոմայի պետական համալսարանում յուրաքանչյուր գարնան կիսամյակում դաշինքն ուսանողներին Հոլոքսոտի և Ցեղասպանության վերաբերյալ դասեր է տալիս՝  ներկայացնում Հոլոքոստի, Հայոց ցեղասպանության և այլ ժամանակակից ցեղասպանությունների պատճառներն ու հետևանքները:

Մենք դժվարություններ ենք ունենում վերլուծական միտք զարգացնելու ուսանողների մոտ, թե ինչպես է տեղի ունեցել ցեղասպանությունը:

Որպես Հոլոքոստի հարցերով զբաղվող մանկավարժ, ես խրախուսում եմ ուսանողներին ավելին իմանալ այն աշխարհի մասին, որտեղ նրանք ապրում են, և բարձրացնել իրազեկությունն այն կազմակերպություններում, որոնք նպաստում են ցեղասպանությունների կանխարգելմանը:

Ես խորապես երախտապարտ եմ Հոլոքոսթ և Ցեղասպանություն վերապրածների հետ բարեկամանալու համար: Նրանց գաղափարներն օգնել են ինձ հասկանալու մարդկային փորձի բարդությունը:

«Այլևս երբեք» ակցիան ապացուցելը նշանակում է, որ երբեք էլ Եվրոպայի հրեաները չեն կոտորվի ցեղասպան ռեժիմի կողմից: Այն դարձել է ցեղասպանությունը կանխելու համառ զգոնության և արդյունավետ գործողությունների կոչ»:

Հիշեցնենք, որ Սոնոմայի (ԱՄՆ) պետական համալսարանի Հոլոքոսթի և ցեղասպանության ուսումնասիրության կենտրոնի նախաձեռնությամբ համալսարանի տարածքում կառուցվել է Ցեղասպանության զոհերի հուշարձան` ի հիշատակ ամբողջ աշխարհում տեղի ունեցած ցեղասպանությունների ընթացքում զոհ գնացած մարդկանց:

Placeholder
«The Press Democrat». Երախտապարտ եմ Հոլոքոսթ և Ցեղասպանություն վերապրածների հետ բարեկամանալու համար