ՊԲ. Հայկական կողմը նռնականետից կրակ չի բացել
Քաղաքական
12:07 28/01/2014

ՊԲ. Հայկական կողմը նռնականետից կրակ չի բացել

Ադրբեջանական «ANS PRESS» լրատվական գործակալությունը լուրեր է տարածել այն մասին, որ ղարաբաղա­ադրբեջանական զորքերի շփման գծում, հայկական ուժերը խախտել են հրադադարի ռեժիմի կանոնները` նույնիսկ կրակ արձակելով նռնականետից:

Panorama.am­ի հետ զրույցում, ԼՂՀ ՊԲ լրատվության ծառայության ղեկավար Սենոր Հասրաթյանը նշեց, որ ոչ միայն նռնականետից, այլ առհասարակ հրաձգային զենքերից Ադրբեջանի ուղղությամբ կրակ չի բացվել:

Նրա խոսքերով, Ադրբեջանը նպատակ ունենալով լարված պահել իրավիճակն առաջնագծում` ապատեղեկատվություն է տարածում և լրացուցիչ սրում իրավիճակը շփման գծում:

«ԼՂՀ ՊԲ առաջապահ ստորաբաժանումները պահպանում են հրադադարի ռեժիմի կանոնները»,­ նշեց Ս. Հասրաթյանը, հավելելով, որ ՊԲ դիրքապահները վստահորեն իրականացնում են իրենց մարտական ծառայությունը:


 

Placeholder
ՊԲ. Հայկական կողմը նռնականետից կրակ չի բացել