13-ամյա Սամուել Սևյանը լրացրեց գրոսմայստերի նորմա
Սպորտ
16:38 28/01/2014

13-ամյա Սամուել Սևյանը լրացրեց գրոսմայստերի նորմա

Ամերիկահայ շախմատիստ Սամուել Սևյանը, ում 13 տարին լրացել է միայն մեկ ամիս առաջ, ԱՄՆ-ի Մաշանտուկետ քաղաքում ավարտված խոշոր օփենում լրացրեց գրոսմայստերի նորմա: Սամուելը 9 հնարավորից վաստակեց 6,5 միավոր և 41 մասնակիցների մեջ միանձնյա նվաճեց երկրորդ մրցանակը: Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատային ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Placeholder
13-ամյա Սամուել Սևյանը լրացրեց գրոսմայստերի նորմա